Սաուդյան Արաբիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ՝ պայմանով, որ դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում և պատրաստի արժանահավատ պլաններ լիարժեք պաղեստինյան պետության ստեղծման համար։ Այս մասին չորեքշաբթի օրը Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մերձավոր Արևելյան շրջագայության մեջ գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Երբ ես ընդամենը մի քանի օր առաջ հանդիպեցի Սաուդյան Արաբիայում թագաժառանգ արքայազնին [Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդին], նա ինձ կրկնեց իր ցանկությունն ու վճռականությունը՝ ձգտելու [Իսրայելի հետ հարաբերությունների] կարգավորմանը», - ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գհերատեսչության ղեկավարը։

«Սակայն նա նաև կրկնեց, որ դա ապահովելու համար երկու բանի պետք է հասնել. Նախ՝ Գազայում պետք է հանգստություն տիրի. Երկրորդ՝ պետք է հստակ և վստահելի ճանապարհ լինի դեպի պաղեստինյան պետություն», - ասել է Բլինքենը:

Շրջագայության շրջանակներում նա այցելում է Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Կատար, Իսրայել և պաղեստինյան տարածքներ։