ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր երկիրն անվանել է ամենակարեւոր պետությունն աշխարհում։ Նա այս պնդմամբ հանդես է եկել Նյու Յորքում, ընտրարշավի շրջանակում։

«Մենք կարեւորագույն երկիրն ենք։ Դա իսկապես այդպես է,- ասել է Բայդենը։- Ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ն մի կողմ քաշվի։ Ի՞նչ կպատահի Մերձավոր Արեւելքում։ Ի՞նչ տեղի կունենա Թայվանի նեղուցի հետ։ Ի՞նչ կլինի Ասիայում։ Ի՞նչ կլինի Ուկրաինայի հետ»,- ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին։ 2023թ. ապրիլի 25-ին Բայդենը հայտնել է, որ փորձելու է վերընտրվել։ Նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը, տեղեկացրել է ընտրարշավի մեջ մտնելու մասին 2022թ. նոյեմբերին։