Դարաշրջանը, երբ ԱՄՆ-ն աշխարհի միակ գերտերությունն էր, ընդմիշտ անցել է, եւ հիմա Վաշինգտոնը «անատամ գայլ» է։ Այսպիսի կարծիք է հայտնել Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ին կից Ճապոնիայի գործերի ինստիտուտի գիտաշխատող Կիմ Սոլ Հվան։
«Իր հեգեմոնիան պահելու համար, որն օրեցօր թուլանում է, այժմ ԱՄՆ-ն խելահեղ դիմում է Ճապոնիայի եւ խամաճիկների հետ եռակողմ ռազմական դաշինքի ստեղծմանը»,- նշվել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության հրապարակած հոդվածում։ «Գլխավոր դաշնակիցների» հետ միություն ստեղծելու փորձերը Կիմ Սոլ Հվան համեմատել է այն բանի հետ, թե ինչպես է «խեղդվողը ձեռքը փրփուրներին ցգում»։
«Ընդմիշտ անցել է այն դարաշրջանը, երբ ԱՄՆ-ն ներկայանում էր որպես աշխարհի միակ գերտերություն»,- գրել է նա՝ նշելով, որ «ավելի անմիտ ու հիմար գործ չկա, քան անվտանգության երաշխիքների ստեղծումը՝ հենվելով անատամ գայլի վրա, որը փորձում է պահել իր կյանքի մնացորդները»։
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր երկիրն անվանել էր աշխարհի ամենակարեւոր պետությունը։ «Մենք կարեւորագույն երկիրն ենք։ Դա իսկապես այդպես է,- ասել է Բայդենը։- Ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ն մի կողմ քաշվի։ Ի՞նչ կպատահի Մերձավոր Արեւելքում։ Ի՞նչ տեղի կունենա Թայվանի նեղուցի հետ։ Ի՞նչ կլինի Ասիայում։ Ի՞նչ կլինի Ուկրաինայի հետ»,- ԱՄՆ նախագահի խոսքերը՝ ասված Նյու Յորքում ընտրարշավի շրջանակում իրականացվող միջոցառման ժամանակ, մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։





























