Գրող Մարիաննա Ուիլյամսոնը, որը մասնակցում էր Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի առաջադրման պայքարին, հայտարարել է, որ դադարեցնում է ընտրարշավը եւ դուրս է գալիս դրանից։
«Ես վերջերս լսեցի խոսքեր այն մասին, որ մայրամուտները ցույց են տալիս, որ վերջը նույնպես կարող է հիասքանչ լինել։ Ուստի այսօր, չնայած եկել է իմ նախագահական ընտրարշավը դադարեցնելու ժամանակը, ես ցանկանում եմ տեսնել գեղեցկությունը,- ասել է Ուիլյամսոնը տեսաուղերձում, որը տեղադրվել է նրա YouTube-ալիքում։- Մենք խոսել ենք նրանց անունից, ովքեր չեն կարող խոսել իրենց փոխարեն հասարակությունում։ Մենք խոսել ենք նրանց անունից, որոնց կյանքը քայքայվում է, գոնե անուղղակիորեն՝ անհաջող պետական քաղաքականության պատճառով։ Մենք խոսել ենք նրանց անունից, ովքեր դժվարություններ են ունեցել բնապահպանական ճգնաժամերի, ռասայական ճգնաժամերի պատճառով՝ կապված հանցավորության, տնտեսական ճգնաժամերի հետ։ Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մի փոքր լույս սփռենք շատ խավար ժամանակների վրա»։
Գրողի խոսքով՝ չնայած իր ընտրարշավը մոտեցել է ավարտին, նա «իր ավանդն է ներդրել մեծ պատմության մեջ»։
Բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին Ուիլյամսոնը հայտարարել էր 2023թ. մարտին։ Նա մինչ այդ փորձել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից 2020թ. ընտրությունների ժամանակ։ Անցած նախնական ընտրություններում (փրայմերիզ) Հարավային Կարոլինայի նահանգում նա հավաքել էր մոտ 2 տոկոս ձայն։





























