Մոտ 12 միլիոն տոննա աղբ, որի մաքրման համար ավելի քան չորս տարի կպահանջվի, կուտակվել է Գազայի հատվածի քաղաքների ու ավանների փողոցներում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) հրապարակված զեկույցում։

«Գազայի հատվածում ավերված տներից աղբի և բեկորների քանակը գերազանցում է 12 միլիոն տոննան։ Հաշվի առնելով անկլավի ներկայիս վարչակազմի հնարավորությունները՝ դրանց հեռացումը կտևի ավելի քան չորս տարի»,- նշվում է փաստաթղթում։

OCHA-ն ընդգծում է, որ ավելի քան 650 հազար մարդ կորցրել է իր տները և «չունի տուն, որտեղ հնարավոր կլիներ վերադառնալ»։ «Հարյուր հազարավոր պաղեստինցիներ ապաստանի և հիմնական ոչ պարենային ապրանքների կարիք ունեն և ստիպված են մնալ հակասանիտարական պայմաններում: Եղանակից պաշտպանվելու համար անհրաժեշտ են վրաններ, փայտե հատվածներ և կտավային թիթեղներ»,- ասել են ՄԱԿ-ի գրասենյակից՝ նշելով, որ փախստականների շատ ճամբարներ գերբնակեցված են։