Սա բացարձակապես անիմաստ զուգահեռ է, որը հիմնված է գաղափարական կանխորոշման վրա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը՝ պատասխանելով Ռուսաստանի համար Հայաստանի և Ուկրաինայի գործընթացների նմանության մասին հարցին, ինչի մասին պարբերաբար հայտարարում են տարբեր փորձագետներ։

«Ուկրաինան շատ յուրահատուկ, եզակի դեպք է Ռուսաստանի համար։ Սա հնարավոր ամեն ինչի էությունն է՝ սկսած մեզանից տարբեր աստիճանի հեռավորության վրա գտնվող պատմական թեմաներից մինչև համաշխարհային մասշտաբի հարցեր: Եվ հատկապես Ռուսաստանի կողմից այն միտումը փոխելու փորձերը, որը ձևավորվեց Սառը պատերազմից հետո։ Եվրատլանտյան ինստիտուտը դարձավ դրա ապոթեոզը, որին արձագանքեց Ռուսաստանը»,- ընդգծել է նա։

Քաղաքագետը կարծում է, որ գործոններից ոչ մեկը Հայաստանին չի վերաբերում.

«Հետևաբար, մնացած բոլոր շահարկումները զրոյից սենսացիա առաջացնելու փորձ են»,- նշեց նա։

Լուկյանովը հավելել է, որ Հայաստանի վարչապետը որոշ ժամանակ առաջ հայտարարել է պետականության վերագործարկման մասին, և այդ հայտարարությունները կապված չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ, այլ կապված են  այն հիմքերի հետ, որոնց վրա  1991 թվականից կառուցվել է Հայաստանի պետականությունը :


«Իրոք, իրավիճակը փոխվել է, և դա հատկապես ակնհայտ է Հայաստանի պարագայում։ Այս նոր համատեքստում և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ բոլորի համար շրջապատում ամեն ինչ այլ է։ Եվ Թուրքիան է ուրիշ է, և Ադրբեջանը՝ այլ, և այդպես շարունակ: Ըստ այդմ, նախկինում եղած հարաբերությունների մոդելն այլեւս չի կարող շարունակվել։ Ուստի բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու հետո»,- եզրափակեց փորձագետը։