Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից, Ժուկովսկուց Բաքու չվերթը…

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է թռիչքները Մոսկվա-Բաքու երթուղով, RIA Novosti-ին հայտնել են օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունից։

«Ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ծրագիրը մինչև փետրվարի 17-ը», - ասել է գործակալության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ փետրվարի 8-ին ավիափոխադրողի հետադարձ թռիչքն այս երթուղով չի կայացել՝ Ադրբեջանի ավիացիոն իշխանությունների թույլտվության բացակայության պատճառով։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից, Ժուկովսկուց Բաքու չվերթը չի կայացել Ադրբեջանի մայրաքաղաքի թույլտվության բացակայության պատճառով։ Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը շփման մեջ են՝ իրավիճակը կարգավորելու համար: