Փաստաթղթերը հայտնաբերվել են անցյալ հունվարին՝ Դելավերի Բայդենի տանը խուզարկության ժամանակ...
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միտումնավոր գաղտնի փաստաթղթեր է պահել, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվի, հայտնում է BBC-ն։
«Մենք եզրակացրել ենք, որ այս գործով քրեական մեղադրանք ներկայացնելու հիմք չկա», - ասվում է հատուկ դատախազ Ռոբերտ Հուրի հայտարարության մեջ, որով նա Բայդենին անվանել է «լավ մտադրություններով և վատ հիշողությամբ տարեց մարդ»:
Փաստաթղթերը հայտնաբերվել են անցյալ հունվարին՝ Դելավերի Բայդենի տանը խուզարկության ժամանակ: Դրանցից մի քանիսը Բայդենի սենատոր լինելու ժամանակներից են, մյուսները, երբ նա փոխնախագահ էր:
Հաղորդվում է, որ հայտնաբերումից հետո գաղտնի փաստաթղթերը փոխանցվել են Ազգային արխիվին և արդարադատության նախարարությանը:
Հետաքննության ընթացքում 147 վկաների հետ 173 հարցաքննություն է անցկացվել, այդ թվում՝ անձամբ Բայդենի։
Արդարադատության նախարարության 345 էջանոց զեկույցում ասվում է, որ Ջո Բայդենի գործողությունները «լուրջ վտանգներ են ներկայացնում ազգային անվտանգության համար», սակայն «քրեական մեղադրանքների միջոցով այդ ռիսկերի լուծումը ողջամիտ գործողություն չէ»:
Ջո Բայդենը ողջունել է որոշումը և ասել, որ «խնդիրը փակված է», մինչդեռ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ներկայացուցիչները (նրան մեղադրում էին գաղտնի փաստաթղթերի սխալ մշակման մեջ) սուր քննադատության ենթարկեցին այն։





























