Ուկրաինայի Զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու ծնողները մարդկանցից թաքցնում են իրենց ազգակցական կապը և չեն քննարկում նրա նշանակումը։ Նրա ծնողները դեռ ապրում են Ռուսաստանում և մասնակցում «Անմահ գնդին», այժմ նրանք ենթարկվում են ատելության ալիքի։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։
«Հայրը խնդրել է ձեռք չտալ իրենց ընտանիքին, քանի որ իրենց համար դժվար ժամանակներ են:
Վլադիմիրում բնակվող Սիրսկիների ընտանիքի հարևանները պատմել են, որ ծնողները երբեք իրենց որդու թեմայով չեն խոսում: Նա սովորել է Մոսկվայում, բայց հետո տեղափոխվել է Ուկրաինա։ Նրա՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակվելու մասին լուրերից են իմացել։
Սիրսկու ծնողները՝ 84-ամյա հայրը և 82-ամյա մայրը, իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են տնակում: Թոշակառու մայրը երգում է վետերան ուսուցիչների վոկալ խմբում. կինը սոցիալական ցանցերում բաժանորդագրված է տարբեր հայրենասիրական հանրային էջերի, այդ թվում՝ «Ես սիրում եմ քեզ, Ռուսաստան» վերնագրով մեկին։ Ամեն տարի ծնողները մասնակցում են «Անմահ գունդ» միջոցառմանը։ Սիրսկիների ընտանիքի ծանոթներն արդեն գրում են նրանց, որ նման ազգակցական կապն ամոթ է»,- գրում է Telegram ալիքը։





























