Ֆինլանդիան ևս երկու ամսով՝ մինչև ապրիլի 14-ը, կերկարաձգի Ռուսաստանի հետ իր սահմանների փակումը, քանի որ որևէ նշան չի տեսնում, որ Մոսկվան վերջ է տվել միգրանտներին սահման հասցնելու «հիբրիդային գործողությանը»։
1340 կիլոմետրանոց սահմանը փակվել է անցած տարեվերջին այն բանից հետո, երբ մոտ 1300 միգրանտներ առանց անհրաժեշտ փաստաթղթերի և վիզաների մի քանի ամսվա ընթացքում ժամանել են Ֆինլանդիա, գրում է Ամերիկայի ձայնը։
Հելսինկիի կառավարությունը հայտարարել է, որ Ռուսաստանից միգրացիան «լուրջ սպառնալիք է Ֆինլանդիայի ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանման համար»:
Կառավարությունը ենթադրել է, որ նման միգրացիան կվերսկսվի, եթե Ռուսաստանի հետ սահմանին անցակետերը բացվեն։
Նման եզրակացության են եկել սահմանապահ ծառայության, հետախուզական գործակալությունների և այլ գերատեսչությունների տրամադրած տեղեկատվության հիման վրա։





























