Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է, որ Մոլդովայի իշխանությունները իրականացնում են իրենց երկիրը «հակառուսական պլացդարմի» վերածելու ուղեգիծ։

Գալուզինի կարծիքով՝ այդ գործընթացում Մոլդովայի իշխանություններն օրինակ են վերցնում Ուկրաինայից։

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ մոլդավացի ժողովուրդն ընդհանուր առմամբ չի աջակցում այդ քաղաքականությանը եւ «հավանություն չի տալիս երկրի ռազմականացմանը»։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ Մոլդովայի այդպիսի «գործընկերության» հնարավոր հետեւանքներին, ապա դրանք արդեն կարելի է տեսնել հարեւան երկրում»,- ասել է նա։

Ռուս դիվանագետը Մոլդովայի իշխանություններին «անվտանգության հետ կապված խաղերին վերջ տալու» կոչ է արել։