Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանին՝ Գարնան տոնի կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածվել ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում։

«Մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Գարնան տոնի կապակցությամբ և մեր չինացի ընկերներին ու գործընկերներին մաղթում ամենայն հաջողություն եւ բարեկեցություն Վիշապի տարում»,-նշված է գրառման մեջ։