Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է իր այցը Ուկրաինա։ Ուղևորությունը նախատեսված էր փետրվարի 13-14-ը, հայտնում է Challenges-ը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Ելիսեյան պալատից հայտնել են, որ Մակրոնի այցը հետաձգվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացրել ֆրանսիացի և ուկրաինացի դիվանագետների մոտ։

Ֆրանս-ուկրաինական Medef International գործարար ասոցիացիան նույնպես չեղարկել է իր այցը Ուկրաինա։

Challenges-ը նշում է, որ սկզբնապես ենթադրվում էր, որ Ֆրանսիայի նախագահը կայցելի Օդեսա, այնուհետև կմեկնի Կիև: Սպասվում էր նաև, որ Ֆրանսիայի նախագահը կհայտարարի 200 միլիոն եվրո արժողությամբ հիմնադրամի ստեղծման մասին, որը պետք է հատկացվեր որպես նվիրատվություն քաղաքացիական նախագծերին։