Իսրայելին եւ Ուկրաինային օգնության փաթեթային օրինագիծը, առանց ԱՄՆ հարավային սահմանի վերահսկողության միջոցների խստացման մասին դրույթի, Կոնգրեսի Սենատում հերթական ընթացակարգային քվեարկությունն է անցել։ Նիստի հեռարձակումը վարում է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքը։

Նախաձեռնությունը նախատեսում է լրացուցիչ բյուջետային հատկացումներ ավելի քան 95 մլրդ դոլարի չափով, որոնցից 60,06 մլրդ-ն սենատորները առաջարկում են ուղարկել Ուկրաինա, 14,1 մլրդ-ն՝ Իսրայել։ Սրա համար պահանջվում է առնվազն 60 օրենսդիրների աջակցությունը։ Քվեարկության արդյունքների համաձայն՝ օրինագիծը պաշտպանել է 67 սենատոր, դեմ է եղել 27-ը։ Վերջնական քվեարկության ժամկետը Կոնգրեսի վերին պալատում առայժմ նշանակված չէ։ Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը խիստ հազվադեպ է կիրակի օրերը նիստ գումարում, մանավանց Սուպերբոուլի՝ ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակչի օրը. այս տարի հանդիպում են «Սան Ֆրանցիսկո» եւ «Քանզաս Սիթի» թիմերը։

Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չակ Շումերը (Նյու Յորքի նահանգից) ավելի վաղ նշել էր, որ Կոնգրեսի վերին պալատը կշարունակի աշխատանքը Ուկրաինային օգնության օրինագծի ուղղությամբ «այնքան ժամանակ, մինչեւ որ հասցվի ավարտին»։