ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին պառկեցրել են Ուոլթեր Ռիդի կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում միզապարկի խնդիրների պատճառով, նրա դուրսգրման ժամկետը հայտնի չէ։ Այս մասին նշվել է բժշկական կենտրոնի բժիշկների հայտարարությունում, որը մեջբերել է Պենտագոնի կայքը։
Մինչ այդ Օսթինը հոսպիտալացվել էր «այն ախտանշանների պատճառով, որոնք վկայում էին միզապարկի հետ կապված խնդիրների մասին»։ «Երեկոյան, մի քանի ստուգումներից եւ զննումներից հետո, նախարարը տեղավորվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ կազդուրիչ բուժման եւ մանրակրկիտ մոնիթորինգի համար»։ «Ներկա պահին հայտնի չէ, թե որքան կտեւի նախարար Օսթինի հոսպիտալացումը»,- ընդգծել են բժիշկները։





























