Առեւտրանավը գրոհի է ենթարկվել Կարմիր ծովում, 40 ծովային մղոն հարավ Ալ-Մուհա քաղաքից։ Այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ-ին կից Ծովային առեւտրափոխադրումների համակարգման կենտրոնը (United Kingdom Maritime Trade Operations, UKMTO)։
Նավի դեմ արձակվել է երկու հրթիռ, տեղեկացրել է նրա կապիտանը։ Անձնակազմը չի տուժել, նավը շարժվում է դեպի նավահանգիստ։
Համակարգման կենտրոնում խորհուրդ են տվել նավերին զգույշ լինել այս շրջանում նավարկելիս եւ կոչ են արել UKMTO-ին տեղեկացնել ցանկացած կասկածելի ակտիվության մասին։
Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Եմենի խռովարար հութիների «Անսար-Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցնելու Իսրայելի տարածքին եւ թույլ չի տալու նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով, քանի դեռ գործողությունը պաղեստինյան անկլավում չի դադարեցվել։





























