Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան պատմել է, որ փողոցի մեջտեղում իր վրա շուն է հարձակվել։

Իր Ինսթագրամում նա հրապարակել է լուսանկար շան կծածի հետքերով եւ կոչ է արել վզափոկով պահել սիրելի կենդանիներին։

«Շներին պետք է սիրել, բայց եւ պահել վզափոկով։ Մեծ շունը, որն առանց վզափոկի էր, հարձակվեց հարազատներիս վրա զբոսանքի ժամանակ։ Եվ նաեւ ինձ վրա»,- նշել է քաղաքական գործիչը։

Նշենք, որ Կուլեբան երեք շուն ունի՝ Գուստավը, Բենջին եւ Մարիկը, որին փրկել են 2022-ին Մարիուպոլում։