Ուտրեխտի համալսարանի (Նիդեռլանդներ) գիտնականները զգուշացնում են Ատլանտյան օվկիանոսում տաք հոսանքների փլուզման հետևանքով Եվրոպայի սառեցման հնարավորություն է առկա։ Այս կանխատեսումը հիմնված է Science Advances-ում հրապարակված հետազոտության վրա:

Կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժերից մեկն Ատլանտյան միջօրեական շրջադարձային շրջանառությունն է (AMOC), որը կարող է փլուզվել Ատլանտյան օվկիանոսի վրա քաղցրահամ ջրի ազդեցության պատճառով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ AMOC-ի փլուզումը կարող է հանգեցնել լուրջ կլիմայական հետեւանքների, հաղորդում է Planet Today-ը:

Օգտագործելով բարդ գլոբալ կլիմայական մոդելներ՝ գիտնականները պարզել են, որ AMOC-ը գտնվում է հնարավոր շեղման ուղու վրա: Նրանք Ատլանտյան օվկիանոսի հարավային եզրին հայտնաբերել են քաղցրահամ ջրի նվազագույն փոխադրումներ, ինչը վաղ նախազգուշացման ազդանշան է AMOC-ի հնարավոր շրջվելու մասին:

Այս նոր ուսումնասիրությունն առաջարկում է AMOC-ի հետ կապված պոտենցիալ կլիմայական վտանգի մասին նախազգուշացման մասին ֆիզիկապես հիմնված մեթոդ, որը կարող է կարևոր գործիք լինել ապագա կլիմայի փոփոխությունը կանխատեսելու համար:

Թեև AMOC-ի փլուզման ճշգրիտ հետևանքները դեռ պետք է գնահատվեն, Եվրոպայի սառեցման հավանականությունը մեծ մտահոգություն է և ընդգծում է կլիմայական համակարգերի ավելի լավ ըմբռնման և մոնիթորինգի անհրաժեշտությունը: