ՆԱՏՕ մնացած երկրները պետք է ավելացնեն իրենց հատկացումներն Ուկրաինային, որպեսզի հավասարվեն Վաշինգտոնին Կիեւի ֆինանսավորման ծախսերի հարցում։ Երկուշաբթի այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք օգնություն ենք ցուցաբերում Ուկրաինային, որը 100 մլրդ դոլարով գերազանցում է ՆԱՏՕ [մյուս] երկրների օգնությունը։ ՆԱՏՕ-ն պետք է հավասարեցնի [Ուկրաինայում իր ծախսերի] մակարդակը, եւ նրանք [դաշինքի անդամները] կանեն դա, եթե նրանց լավ խնդրեն այդ մասին»,- գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում։





























