ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարող է փետրվարի 13-ին վերադառնալ իր պարտականությունների կատարմանը։ Այս մասին նշվել է Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոնի բժիշկների հայտարարությունում, որը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
«Երկարատեւ բուժում հիվանդանոցում չի նախատեսվում։ Մենք ակնկալում ենք, որ նախարարը կկարողանա իր պարտականություններին վերադառնալ արդեն վաղը»,- նշվել է տեքստում։
Օսթինին հոսպիտալացրել էին «ոչ վիրաբուժական միջամտությունների անցկացման համար՝ ընդհանուր անզգայացմամբ, նա միզապարկի հետ կապված խնդիրներ ուներ»։ Նա կմնա բժիշկների հսկողության տակ առնվազն երկու գիշեր։ Բժիշկներն ակնկալում են, որ ներկա խնդիրը չի ազդի շագանակագեղձի քաղցկեղի բուժման նպաստավոր կանխատեսման վրա։





























