Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան մնացել է Ֆիջիում ինքնաթիռի անսարքության պատճառով, այստեղ նա հանդիպել է Խաղաղ օվկիանոսի կղզեպետությունների ղեկավարների հետ։
Կամիկավան չի կարողացել հեռանալ կղզուց չարթերային ինքնաթիռի անսարքության պատճառով։
Նախարարի ճեպազրույցը, որը նախատեսված էր փետրվարի 13-ին, չեղարկվել է։ Կամիկավայի պարտականությունները ժամանակավորապես կատարում է կառավարության գլխավոր քարտուղարը, ինչը մասին նա ինքն է հայտարարել Տոկիոյում։





























