Հյուսիսային Կորեայում ստեղծել են 240 միլիմետր տրամագծով կառավարվող արկ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, որը կարող է դառնալ ամերիկյան HIMARS-ի անալոգը։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի Կնետրոնական հեռագրական գործակալությունը։
Նշվել է, որ փետրվարի 11-ին Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության ակադեմիան իրականացրել է արկի հաջող փորձարկում։ Կրակի ընթացքում հաստատվել են զինամթերքի բնութագրերը։
Տեղեկությունում ընդգծվել է, որ նոր արկը կգերազանցի 240 մմ տրամագծով ՀԿՌՀ արդյունավետությունը մարտադաշտում։
Կառավարվող զինամթերքը կարող է հյուսիսկորեական ՀԿՌՀ-ն դարձնել ամերիկյան HIMARS-ի անալոգը, որոնք օգտագործում են GMLRS կառավարվող ռեակտիվ արկեր։





























