ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «մոլորվել» է Հորդանանի թագավոր Աբդալա II-ի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումը վարել է Սպիտակ տան պաշտոնական YouTube-ալիքը։
81-ամյա նախագահը, խոսքը միապետին տալով, գլխի չի ընկել, թե որտեղ պետք է կանգնի, ինչի պատճառով սկսել է թափառել բեմում։ Դեմքի մոլորված արտահայտությամբ նա սկզբում անցել է Աբդալա II-ի աջ կողմը, հետո, թագավորի ուսին թփթփացնելով՝ անցել է նրա ձախ կողմը, որտեղ էլ մնացել է մինչեւ ելույթի վերջը։





























