Նախագահ Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատին կոչ է արել արագ ընդունել 95,34 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը, որը հաստատվել է Սենատի կողմից Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Եթե մենք չկանգնենք բռնակալների դեմ, ովքեր ձգտում են նվաճել կամ վերագծել իրենց հարևանների սահմանները, ապա ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար հետևանքները զգալի կլինեն», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ: «Մեր դաշնակիցներն ու հակառակորդները նկատի կունենան։ Ժամանակն է, որ պալատը քայլեր ձեռնարկի և անհապաղ այս երկկուսակցական օրինագիծն ուղարկի իմ գրասեղանին, որպեսզի ես կարողանամ ստորագրել այն որպես օրենք»:

Հիշեցնենք, որ օրինագծում ներառված է 61 մլրդ դոլար՝ Ուկրաինայի, 14 մլրդ դոլար՝ Իսրայելի և 4,83 մլրդ դոլար՝ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի գործընկերներին, այդ թվում՝ Թայվանը, և Չինաստանի ագրեսիան զսպելու համար։