Ինդոնեզիայում՝ աշխարհի չորրորդ բնակչությամբ երկրում, տեղի են ունենում նախագահի և խորհրդարանի անդամների ընտրություններ։ Պետության ղեկավարի երեք թեկնածուներից ֆավորիտը պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն է՝ գործող նախագահ Ջոկո Վիդոդոյի կուրսը շարունակելու կողմնակից և Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնության հեղինակ։
Պրաբովոյի մրցակիցներն են ընտրություններում Կենտրոնական Ճավայի նախկին նահանգապետ Գյանջար Պրանովոն և Ջակարտայի նախկին նահանգապետ Բասվեդան Անիսը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման Lembaga Survei Indonesia կենտրոնի վերջին հարցման համաձայն՝ հարցվածների 51,9%-ը պատրաստ է աջակցել Պրաբովոյին, ինչը կարող է ապահովել նրա հաղթանակն առաջին փուլում։ Անիսին աջակցում է հարցման մասնակիցների 23,3%-ը, իսկ Պրանովոն՝ 20,3%-ը։
Վիդոդոն նախագահ է 10 տարի և չի կարող երրորդ անգամ առաջադրվել:





























