Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի թեւավոր հրթիռներ է արձակել իր արեւելյան ափից։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեին։
Արձակումը տեղի է ունեցել ժամը 09.00-ին։ Հրթիռները հայտնաբերվել են Վոնսանից հյուսիս-արեւելք ընկած տարածքում։ Հրթիռների թվի մասին չի նշվում։ Հարավկորեական կողմը նշել է, որ ավելի զգոն է եւ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ հետեւում է Փհենյանի գործողություններին։
Սա տարեսկզբից Հյուսիսային Կորեայի կողմից թեւավոր հրթիռների հինգերորդ արձակումն է, ավելացրել է Yonhap-ը։





























