Ամերիկացի օրենսդիրների պատվիրակությունը նախատեսում է առաջիկայում այցելել Թայվան։ Այս մասին տեղեկացրել է Financial Times բրիտանական թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Հրապարակման մեջ նշվել է, որ այցը նախատեսված է փետրվարի 21-ին։ Պատվիրակության կազմում կընդգրկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Չինաստանի Կոմունիստական կուսակցության գծով հատուկ կոմիտեի նախագահ Մայք Գալահերը, նշել են լրագրողները։
«Հանրապետականը Թայվան կայցելի փետրվարի 21-ին»,- նշվել է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով՝ այցի շրջանակում Վաշինգտոնի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել կղզու վարչության վերջերս ընտրված ղեկավար Լայ Ցինդեի հետ։ Ակնկալվում է, որ Թայվան կայցելի յոթ խորհրդարանականից կազմված պատվիրակություն։





























