ԱՄՆ արդարադատության նախարարությունը ապացույցներ է գտել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի կողմից թմրանյութ օգտագործելու մասին։ Այս մասին ասվում է ամերիկյան գերատեսչության զեկույցում, փոխանցում է Fox News-ը։

Հստակեցվում է, որ Հանթեր Բայդենի հեռախոսում հայտնաբերվել են բազմաթիվ լուսանկարներ, որոնք վկայում են նրա թմրանյութերի օգտագործման մասին։ Ինչպես երևում է Արդարադատության նախարարության հաղորդագրությունից, պատկերները թվագրվում են 2018 թվականի վերջին։

Նշվում է, որ լուսանկարներում պատկերված են թմրամիջոցների պարկեր, ինչպես նաև դրանց օգտագործման պարագաներ։ Բացի այդ, ԱՄՆ արդարադատության նախարարությունը սքրինշոթներ ունի ամերիկացի առաջնորդի որդու նամակագրությունից, որտեղ նա կա՛մ խոսում է արգելված նյութերի օգտագործման դեպքերի մասին, կա՛մ հետաքրքրված է դրանք գնելով։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, գերատեսչությունը դատարանում ցույց է տվել այս նկարները՝ հերքելու Հանթեր Բայդենի հայտարարությունները, որ նա այդ ժամանակ թմրանյութ չի օգտագործել։