Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում պաշտոնապես հաստատել է այսօր առավոտյան Սև ծովում ռուսական «Կեսար Կունիկով» խոշոր դեսանտային նավի վրա հարձակումը։
Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ նավը, որը հարձակման պահին գտնվել է Ուկրաինայի տարածքային ջրերում՝ Ալուպկայի մոտ (կցված Ղրիմում), ոչնչացվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանում նավի մասին հաղորդագրությունները, սակայն առավոտյան հայտնել է, որ այս գիշեր Սև ծովի վրա վեց անօդաչու թռչող սարքեր են որսացել:





























