Մահացել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի մայրը՝ Դինա Էյդմանը։ Այս մասին տեղեկացրել է քաղաքական գործչի դուստրը՝ Ժաննա Նեմցովան «Ֆեյսբուքի» իր էջում։
«Այսօր առավոտյան մահացավ տատիկս՝ Դինա Նեմցովան, հորս մայրը»,- գրել է Նեմցովան։
Էյդմանը 97 տարեկան էր։
Դինա Էյդմանը ծնվել է 1928թ. Նիժնի Նովգորոդում եւ այնտեղ ապրել մինչեւ 1952թ., մինչեւ Գորկու Ս.Մ. Կիրովի անվան բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետն ավարտելը։ Այն ավարտել է գերազանցությամբ։
Բորիս Նեմցովը ռուսաստանցի քաղաքական եւ պետական գործիչ էր, ակտիվիստ, դեմ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը, Նիժնի Նովգորոդի առաջին նահանգապետն էր (1991թ. նոյեմբերի 30-1997թ. մարտի 17)։ Քաղաքական գործիչը սպանվել է 2015թ. փետրվարի 27-ին Մոսկվայում, Մեծ Մոսկվորեցկյան կամրջին։ Այդ ժամանակ նրա կողքին էր Ուկրաինայի քաղաքացուհի, 23-ամյա Աննա Դուրիցկայան։





























