Նիդեռլանդները միացել է այն կոալիցիային, որն Ուկրաինա առաջավոր տեխնոլոգիաներ կմատակարարի դրոնների արտադրության համար, որպեսզի ավելանա Ուկրաինայի ԶՈւ հարձակողական պոտենցիալը։ Այս մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը, գրել է Reuters-ը։

Հրապարակման մեջ նշվել է, որ հայտարարությունը արդեն ազդարարված F-16-ների, հրետանու, զինամթերքների եւ այլ համակարգերի մատակարարման շարունակությունն է, որոնք երկիրը տրամադրում է Կիեւին։

«Մենք, իհարկե, գիտենք, որ անօդաչուները շատ կարեւոր են այս պատերազմում։ Հենց այդ պատճառով մենք միանում ենք անօդաչուների արտադրման կոալիցիային , որն Ուկրաինան ստեղծել է Լատվիայի եւ այլ երկրների հետ միասին, որպեսզի համոզվի, որ մենք հենց դա ենք անում՝ ավելացնում ենք արադրությունը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, եւ տրամադրում ենք հենց այն, ինչը պետք է Ուկրաինային»,- ասել է Օլոնգրենը։

Նա ընդգծել է, որ կոալիցիան կարող է արագ աձագանքել Ուկրաինայի խնդրանքներրին եւ կարճ ժամկետում ապահովել Ուկրաինայի ԶՈւ-ին անհրաժեշտ ամեն ինչով։