Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը լավագույնս չի ազդում երկկողմ հարաբերությունների վրա՝ ստիպելով Երևանին ընտրություն կատարել մի կողմից ՄՔԴ-ի միջոցով Արևմուտքի կողմից թելադրված պարտավորության և մյուս կողմից եվրասիական ինտեգրման շրջանակներում Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության միջև։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու Հռոմի ստատուտին Հայաստանի միանալուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այնտեղ ձերբակալելու հնարավորությունը:

«Ուստի մենք նախատեսում և ակնկալում ենք ստանալ համապատասխան երկկողմ երաշխիքներ մեր հայ գործընկերներից»,- ասել է նա։