ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղազախստանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցին ընդառաջ նախապատրաստական բնույթի հարցեր։

Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի։