ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Արաբական ծովում իրանական զենքի խմբաքանակ որսալու մասին, որոնք ուղղված էին Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման համար։ Հաղորդագրությունը հրապարակվել է X սոցիալական ցանցի հրամանատարական էջում։

Հաղորդվում է, որ ԱՄՆ առափնյա պահպանության աշխատակիցը նկատել է անհայտ նավ, որը շարժվում էր դեպի Եմեն և գրավել է այն։ Ամերիկացի նավաստիները հայտնաբերել են ավելի քան 200 փաթեթ, որոնք պարունակում էին միջին հեռահարության բալիստիկ հրթիռների բաղադրիչներ, պայթուցիկ նյութեր և անօդաչու ստորջրյա մեքենաների բաղադրիչներ։

«Հութիներին առաջադեմ սովորական սպառազինությունների շարունակական մատակարարումը միջազգային իրավունքի ուղղակի խախտում է և խաթարում է միջազգային նավագնացության անվտանգությունը», - ասել է CENTCOM-ի հրամանատար Մայքլ Էրիկ Կուրիլան: 

Նա կատարվածն անվանել է տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործունեության օրինակ։ Հրամանատարությունը նաև մատնանշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2216 բանաձևի խախտումը։