Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ նամակում անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին։
«Ես տեղյակ եմ նաև Հայաստանի հետ խաղաղության հասնելու ջանքերի մասին։ Սա պատմական շանս է հակամարտությունը դադարեցնելու համար։ Ես բարձր եմ գնահատում այն հսկայական օգուտները, որոնք երկարաժամկետ համաձայնագիրը կբերի երկու երկրների և ողջ տարածաշրջանի բարեկեցությանը և կայունությանը: Եվս մեկ անգամ ես ընդգծում եմ Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը երկու երկրներին՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա։





























