Նոյեմբերի 9-11-ը Դուշանբեում կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների 12-րդ խորհրդակցությունը:
Խորհրդակցության ընթացքում նախատեսվում է քննարկել փոխշահավետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների միջեւ գործընկերային կապերի զարգացման հեռանկարները: Հանդիպման նպատակը արտաքին մարտահրավերների դեմ պայքարի կատարելագործումն է, մասնավորապես` միջազգային ահաբեկչության սպառնալիքի, կրոնական, քաղաքական ծայրահեղականության եւ այլ ապօրինի երեւույթների:




























