Իլոն Մասկը հայտարարել է, որ ձեռք է բերել Twitter սոցիալական ցանցը (ներկայումս X)՝ քաղաքակրթության կյանքը երկարացնելու նպատակով։
«Ես գնեցի Twitter-ը՝ քաղաքակրթության հնարավոր կյանքի տևողությունը մեծացնելու համար»,- գրել է Մասկը՝ ի պատասխան օգտատերերի գրառման, որ երկարաժամկետ հեռանկարում սոցիալական ցանց գնելը կարող է լինել ձեռնարկատիրոջ կյանքում ամենակարևոր գործողությունը:
2022 թվականի հոկտեմբերի 27-ին Մասկը կնքեց 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարք՝ Twitter-ը ձեռք բերելու համար։




























