Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) Ամերիկյան առաջընթացի կենտրոնի, «Հերիք է, փրկեք Դարֆուրը» եւ ցեղասպանությունների հակազդման կազմակերպությունենրի ցանցի հետ դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ կոչ անելով դատապարտել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի այցը Թուրքիա:
Նշենք, որ ալ-Բաշիրը մեղադրվում է Միջազգային քրեական դատարանի կողմից ռազմական հանցագործությունների մեջ, մասնավորապես Դարֆուրում մոտ 300 հազար անձանց սպանության մեջ: Դատարանն անգամ ալ-Բաշիրին ձերբակալելու սանկցիա է տվել, սակայն Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում ձեբակալել հանցագործին, որն այցելելու է Ստամբուլ: Թուրքական իշխանությունները նաեւ զենք են առաքում Սուդան:
Կոմիտեն եւ մյուս կազմակերպություններն անհրաժեշտ են համարել, որ ԱՄՆ իշխանությունները թույլ չտան ռազմական հանցագործի այցը ԱՄՆի դաշնակից երկիր:



























