Հնագետները պարզել են 1977 թ.-ին հայտնաբերված հին հունական դամբարանի մնացորդների պատկանելությունը։ Փորձագետները հաստատել են, որ այս դամբարանում պահվել է Ալեքսանդր Մակեդոնացու հոր՝ Ֆիլիպ II թագավորի աճյունը, հայտնում է Daily Mail-ը։

Սկզբում ենթադրվում էր, որ թագավորական դամբարաններում կային Ալեքսանդր Մակեդոնացու հայրը, որդին և ավագ խորթ եղբայրը: Այնուհետև գիտնականները որոշել են, որ սխալ են նույնականացրել հորն ու խորթ եղբորը։

Փորձագետներն այժմ վստահ են, որ խորթ եղբոր կմախքը, պարզվել է, Մակեդոնացու հոր մնացորդներն են, իսկ հոր կմախքը՝ նրա խորթ եղբոր մնացորդները:

Ֆիլիպ II (ապրել է մ.թ.ա. 383 կամ 382 - մ.թ.ա. 336) Մակեդոնիայի թագավոր Արգեադների դինաստիայից, թագավորելով մ.թ.ա. 359-336 թթ.-ին։. Նա Ամինթաս III թագավորի երրորդ որդին էր, իշխանության եկավ իր եղբոր՝ Պերդիկքաս III-ի մահից հետո։ Ֆիլիպ II-ը կարողացավ կայունացնել իրավիճակը Մակեդոնիայի սահմաններում և միավորել երկիրը, այնուհետև ստեղծեց ուժեղ բանակ, որը ներառում էր հետևակային ֆալանգա և հեթիրաների արիստոկրատական ​​հեծելազոր, միջոցներ ձեռնարկեց տնտեսությունը զարգացնելու համար և սկսեց ոսկու և արծաթի մետաղադրամներ հատել։

Նրա օրոք Մակեդոնիան դարձավ հզոր տերություն և սկսեց ակտիվ արտաքին քաղաքականություն։ Ֆիլիպն օգտագործեց տոհմական ամուսնությունները՝ ընդլայնելու իր ազդեցությունը, պատերազմներ մղեց Իլիրիայում և Թրակիայում, միջամտեց Հյուսիսային և Կենտրոնական Հունաստանի գործերին և մեկ առ մեկ նվաճեց Էգեյան ծովի հյուսիսային ափին գտնվող հունական գաղութները։