Ֆինլանդիայում օրենքով արգելվել է երեխաներին տալ Վոլդեմորտ անունը, հաղորդում է Yle-ն։

Արդարադատության նախարարության կազմում ստեղծված Ֆիննական Անվան Հաստատման Հանձնաժողովը ստեղծել է արգելված անունների մի ամբողջ ցանկ՝ Էլդորադո, Մուրճ, Հիսուս, Թեֆլոն, Սեղան, Այո, Հեծանիվ, Սենատոր, Գլիչ, Կուկկուբո և շատ ուրիշներ: Հանձնաժողովը պարզել է, որ դրանք «վնաս են պատճառում սեփականատիրոջը»։

Ըստ հրապարակման՝ այս որոշումը դեռ վերջնական չէ։

Նրա անդամների կողմից ներկայացված ցուցակները պետք է հաստատվեն թվային տեղեկատվության և բնակչության գրանցման գործակալության կողմից: