Նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել բժշկական կանեփի օրինականացման մասին, որը կարգավորում է կանեփի օգտագործումը բժշկական, արդյունաբերական և գիտական ​​գործունեության մեջ, հայտնում է Экономическая правда-ն։

Ուկրաինային դրդեց բժշկական մարիխուանան օրինականացնել ռուսական ներխուժումը, որի հետևանքով միլիոնավոր ուկրաինացիներ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցան: Մի շարք գիտական ​​ուսումնասիրություններ ցույց են տալիս կանեփի բաղադրիչների վրա հիմնված դեղամիջոցների օգուտները ծանր վիճակում գտնվող հիվանդների համար: Սակայն Ուկրաինայի համար, նույնիսկ Դոնբասի պատերազմի ֆոնին, որը սկսվել է դեռևս 2014 թվականին, բժշկական օրինականացման ճանապարհը երկար տարիներ ձգվեց: