Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, փետրվարի 16-ին նախատեսված են Ուկրաինայի ղեկավարի հանդիպումներ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի շրջանակներում նախատեսվում է Կիևի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի ստորագրում։ Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN գործակալությունը։

«Առջևում երկու կարևոր օր է։ Նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայում և Ֆրանսիայում գործընկերների հետ, նոր պայմանավորվածություններ և մասնակցություն Մյունխենի անվտանգության համաժողովին։ Ուկրաինայի անվտանգության համար նոր ճարտարապետություն, նոր հնարավորություններ»,- Գերմանիայի մայրաքաղաք ժամանելուց հետո ասել է Զելենսկին։ 

Փետրվարի 17-ին Զելենսկին ելույթ կունենա Մյունխենում, ինչպես նաև մի շարք հանդիպումներ կունենա համաժողովի շրջանակներում։