Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են կնքել։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը՝ փետրվարի 16-ին, Բեռլինում համաձայնագիր են ստորագրել։ Ըստ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցչի՝ սա «Ուկրաինային անվտանգության երաշխիքների և երկարաժամկետ աջակցության մասին» համաձայնագիր է, որը գրեթե երկու տարի պաշտպանվում է Ռուսաստանի ռազմական ագրեսիայից։

Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ստորագրել էին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ կլինի մինչև Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին։ Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որը պայմանագիր ստորագրեց Ուկրաինայի հետ, որը նոր հարձակման դեպքում արագ և շարունակական աջակցություն է նախատեսում։

Հունվարի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան նույնպես անվտանգության երաշխիքների մասին երկկողմ համաձայնագիր է ստորագրելու Ուկրաինայի հետ։ Մակրոնը հայտարարել է նաև Կիևին զենքի նոր մատակարարումների մասին։

Եվրոպական երկրները մեծացնում են օգնությունը Կիևին ԱՄՆ-ի ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, որտեղ Կոնգրեսի հանրապետականները շարունակում են արգելափակել Ուկրաինային աջակցելու համար նոր միջոցների հատկացումը: