Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալին Ալեքսանդր Սմիրնովին ԱՄՆ-ում պաշտոնապես մեղադրել են սուտ ցուցմունք տալու մեջ, հայտնում է BBC-ն։
Նա պնդել է, որ ուկրաինական Burisma ընկերությունը 5-ական միլիոն դոլար է վճարել նախագահ Ջո Բայդենին և նրա որդուն՝ Հանթեր Բայդենին։ 43-ամյա Ալեքսանդր Սմիրնովը ձերբակալվել է Լաս Վեգասի օդանավակայանում՝ արտասահմանից ԱՄՆ վերադառնալուց հետո։
Հատուկ դատախազ Դեյվիդ Վայսը, ով ղեկավարում է Ջո Բայդենի որդու հետաքննությունը, ասել է, որ Սմիրնովը զրպարտել է նրան, քանի որ նրան որպես քաղաքական գործիչ չի սիրում։





























