«Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրն ինձ մեծ տարակուսանքի մեջ գցեց: Նա դարձավ ռուսական ռեպրեսիվ իշխանության զոհը։ Սարսափելի է, որ խիզախ, անվախ ձայնը, որը ոտքի կանգնեց պաշտպանելու իր երկիրը, լռեցվեց սարսափելի մեթոդներով: Իմ մտքերը նրա կնոջ, նրա երեխաների, ընկերների և գործընկերների հետ են»: Այս մասին ասել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը՝ Bild-ին տված մեկնաբանությունում:
Կանցլեր Մերկելը ակտիվորեն աջակցել է Նավալնիին։ 2020 թվականին նա անձամբ այցելել է նրան Բեռլինի Charité կլինիկայում, որտեղ նա բուժվում էր թունավորումից հետո։ Նավալնիին ձերբակալելուց հետո կանցլերը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել նրան ։





























