ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանում, ԱՄԷ-ում և Թուրքիայում գործող չորս ընկերությունների և երեք ֆիզիկական անձանց նկատմամբ Իրանի Կենտրոնական բանկի կարիքների համար ամերիկյան ապրանքներ և տեխնոլոգիաներ արտահանելուն ունեցած ենթադրյալ առնչության համար:
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտնել է, որ գնումների ցանցն ամերիկյան տեխնոլոգիաներ է փոխանցել Իրանի Կենտրոնական բանկի կողմից օգտագործման նպատակով՝ խախտելով ԱՄՆ արտահանման սահմանափակումներն ու պատժամիջոցները։
Իրանի Կենտրոնական բանկի կողմից գնված որոշ նյութեր ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կողմից ճանաչվել են որպես «տեղեկատվական անվտանգությանն առնչվող առարկաներ, որոնք ենթակա են ազգային անվտանգության և ահաբեկչության դեմ հսկողության»։





























