Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոն թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ ապրիլին Ադրբեջանը Թուրքիայի տարածքով կսկսի Հունգարիա մատակարարել մոտ 275 մլն խմ բնական գազ։
«Առաքումը կսկսվի ապրիլի 1-ից։ Թուրքիան առաջին անգամ գազ կմատակարարի մի երկրի, որը սահմանակից չէ իրեն»,- հավելել է նախարարը:
Նախարարը նշել է, որ համաշխարհային քաղաքականության և տնտեսության վերջին փոփոխությունները ընդգծել են մատակարարման և տարանցման տարածաշրջանային ուղիների կարևորությունը:





























