Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ պետք է ամրապնդեն ռազմավարական փոխգործակցությունն ու պատշաճ դեր խաղան անվտանգության եւ խաղաղության պահպանման գործում։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեւիդ Քեմերոնի հետ հանդպման ընթացքում, որը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում, տեղեկացրել է Xinhua-ն։

Քանի որ միջազգային իրադրությունը փոխվում է եւ անկայուն է սառը պատերազմի վերածննդի հետ կապված՝ աշխարհը բախվում է տարբեր մարտահրավերների, նշել է Վան Ին։