Եվրամիությունը Ուկրաինային ավելի շատ միջոցներ է հատկացրել, քան ԱՄՆ-ը. Այս մասին են վկայում Կիլի Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի (IfW) հաշվարկների արդյունքները, փոխանցում է Bild-ը։

Հետազոտողները հաշվի են առել պատերազմի սկզբից Ուկրաինային փոխանցված բոլոր ֆինանսական միջոցները։

Նրանց եզրակացությունները հետևյալն են.

ԱՄՆ-ն մինչ այժմ հատկացրել է 67,71 մլրդ եվրո

Եվրամիությունը 77,18 միլիարդ եվրո է հատկացրել՝ առանց հաշվի առնելու յուրաքանչյուր երկրի օգնությունը

Գերմանիան հատկացրել է 22,06 մլրդ եվրո՝ չհաշված ԵՄ օգնությունը և, ընդհանուր առմամբ, 41 մլրդ եվրո

Ընդհանուր առմամբ, աշխարհի երկրները պատերազմի սկզբից Ուկրաինային փոխանցել են 244,88 մլրդ եվրո։

Դրանցից 124,78 միլիարդը ուղղվել է ֆինանսական աջակցությանը, 104,26 միլիարդը՝ ռազմական կարիքներին, 15,84 միլիարդը՝ հումանիտար նպատակներին։ Դեկտեմբերից ԱՄՆ-ից վճարումները դադարել են։ Այժմ օգնության նոր փաթեթն ի վիճակի չէ անցնել հանրապետականների կողմից գերակշռող Ներկայացուցիչների պալատը: