ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը Մյունխենում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ամերիկյան վարչակազմը կշարունակի ճնշում գործադրել օրենսդիրների վրա՝ Կիևին հետագա ռազմական օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է Euronews-ը։
Նա ընդգծել է, որ պլան «Բ» չկա։
Հիշեցնենք, որ Զելենսկին Ավդիիվկայից ուկրաինական զորքերի դուրսբերումը բացատրել էր զենքի սուր պակասով։





























